Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 15:00 07-09-2025

Հավես չունեմ․ արտահերթ լինի, թե չէ, նույն ոչխարն ա նստելու․ հարցում

2026 թվականի ամռանը՝ հունիսի 7-ին, Հայաստանում սպասվում են հերթական խորհրդարանական ընտրություններ։ Սակայն տարբեր փորձագիտական շրջանակներ չեն բացառում, որ բանը դրան չի հասնի, և կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ Շատերը նշում են, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից և գործողություններից ակնհայտ է դառնում, որ չեն «ձգելու» մինչև հերթական ընտրությունները, և հայտարարվելու է արտահերթի մասին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, արտահերթ ընտրություններ կլինե՞ն, թե՞ կլինեն նախատեսված ժամանակին»։

Հարցվածների մեծ մասը չբացառեց, որ արտահերթ ընտրություններ կլինեն, որոշներն էլ ասացին, որ դրա կարիքը չկա, քանի որ ամեն բան իր հունով գնում է։

«Ես հավես չունեմ, մեկ ա նույն ոչխարն ա նստելու, տարբերությունն ինչ ա լինելու»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց՝ հավատում է հայ ժողովրդի կամքին։ «Ես էդպես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց կարծում եմ կլինեն։ Հավատում եմ մեր ժողովրդի կամքին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանին փոխարինող չկա։ «Ոչ, չի լինի, մնացել ա մի տարի։ Փոխարինող չկա, Սամվել Կարապետյանն էլ ի վիճակի չէ էդքան մասսա հավաքի»,- ասաց նա։

«Հնարավոր ա, աշխարհը նենց ա փոխվել, որ ոչ մի հավիտենական ու մշտական բան չկա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի