copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:10 26-12-2023

Ժողովուրդը ո՛չ հավես ունի, ո՛չ փող Նոր տարի նշելու. գյումրեցի վաճառական

Ամանորին հաշված օրեր են մնացել, բայց ինչպես Գյումրիի շուկայի առևտրականներն են ասում՝ առաջվա շարժը չկա։

Oragir.News-ի Գյումրիի թղթակիցը շրջել է շուկայում զրուցել առևտրականների և քաղաքացիների հետ։

«Մարդկանց վերաբերմունքը փոխվել է նոր տարվա հանդեպ, առաջ մի տեսակ մրցակցություն կար, թե հարևան-բարեկամներին ինչով պտի զարմացնեն։ Ժողովուրդը ո՛չ հավես ունի, ո՛չ փող նոր տարի նշելու»,-ասում է տիկին Կարինեն, ով միրգ է վաճառում։

Քաղաքացիներից հետաքրքրվեցինք, թե որքա՞ն գումար են նախատեսել Ամանորի համար։ Շատերն ասում են, որքան հնարավոր է համեստ, որովհետև նոր տարուց հետո էլ է ապրել պետք։

«Քիչ-քիչ առևտուրը կենենք, բայց ինչքան էլ գնումներդ համեստ էղնին, մեկ է՝ 100-150.000 դրամ պետք է։ Մենք հեչ մարդու հետ չենք մրցվի, ում ինչ ունինք ցույց տալու։ Էնքան, որ տունը փոքր երեխեք կան, իրանց համար։ Ո՛չ առաջվա տրամադրությունը կա, ո՛չ էլ սիրտ ու հավես։ Նոր տարուց հետո էլ է ապրել պետք, մեզի շատ շռայլություն թույլ չենք տա»,- ասում է Հասմիկ Թորոսյանը։

Վաճառականներն ասում են, որ նախորդ տարիներին շուկայում ասեղ գցելու տեղ չկար, իսկ հիմա ավելի զուսպ են։ Տիկին Աիդան, ով եկել է գնումների, ասում է՝ ամեն ինչ կա, մենակ թե փող չկա։

«Ես նոյեմբերից քիչ-քիչ առել եմ, մնացել է միրգն ու մսամթերքը...ինչղ կըսեն ամեն մարդ իրա յորղանի համեմատ պտի ոտքը երկարացնե։Ինչ էնեմ, ուզած-չուզած պտի էնեմ, թազա խնամի ունեմ,-ասում է տիկին Աիդան։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում