copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:38 06-09-2025

Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 2.95 միլիարդ եվրոյով

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) ամերիկյան Google կորպորացիային 2.95 միլիարդ եվրո տուգանք է նշանակել՝ առցանց գովազդի ոլորտում մրցակցային կանոնները խախտելու համար: Բրյուսելի տվյալներով՝ ընկերությունը տարիներ շարունակ, սկսած 2014 թվականից, իր ծառայություններն օգտագործել է ի վնաս մրցակիցների, ինչը Եվրոպական Միության գործունեության մասին պայմանագրի 102-րդ հոդվածի խախտում է:

Հետաքննությունը պարզել է, որ Google-ը առավելություն է տվել սեփական արտադրանքին՝ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնելով: Եվրոպական հանձնաժողովը նաև նշել է կորպորացիայի բիզնես մոդելում շահերի բախման մասին. Google-ը միաժամանակ տեղադրում է գովազդներ, հանդես է գալիս որպես միջնորդ գովազդատուների և առցանց հարթակների սեփականատերերի միջև, ինչպես նաև կառավարում է սեփական գովազդային շուկան: Բրյուսելը պահանջել է, որ ընկերությունը դադարեցնի ինքնասպասարկման գործելակերպը:

Կորպորացիային 60 օր ժամանակ է տրվել՝ Եվրահանձնաժողովին ներկայացնելու պահանջներին համապատասխանող բիզնես մոդելը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ