copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:34 13-07-2021

Ֆրանսիան տուգանել է Google-ին 500 միլիոն դոլարով

Ֆրանսիայի հակամենաշնորհային կարգավորողը տուգանել է Google-ին 500 միլիոն դոլարով, հաղորդում է Reuters ը:

Ըստ ֆրանսիական գերատեսչության՝ ընկերությունը չի կատարել իշխանությունների պահանջները և լրատվամիջոցներին չի վճարել Google-ի ծառայություններում նրանց նյութերն օգտագործելու համար:

Կարգավորողն ընկերությանը երկու ամիս ժամանակ է տվել պայմանները կատարելու համար, իսկ ժամկետը խախտելու դեպքում տուգանքի չափը կարող է աճել օրական 900 հազար դոլարով:

Ամենից շատ դիտված