copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:50 05-09-2025

Ոչ ոք իրավունք չունի թոշակառուների սոցիալական հարցը հակադրել բանակին. սա վտանգավոր մանիպուլյացիա է

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ես՝ Հրայր Կամենդատյանս, հանդիսանում եմ «Հայաքվե» միավորման վարչության անդամ և սոցիալ-տնտեսական հանձնաժողովի ղեկավար։ Երեկվանից մեր թոշակառուներին դիմել եմ ու ասել՝ նրանց թոշակները պետք է բարձրացնել առնվազն 50%-ով։

Արդեն շուրջ 300 հազար մարդ արձագանքել է իմ կոչին։ Բայց ՔՊ-ի դեմագոգները որոշել են հակադարձել։ Եվ ահա թեմայի մեջ թակարդվել է գեներալ Գագիկ Մելքոնյանը։

Նա ասում է՝ իբր բանակի ծախսերը կրճատելու դեպքում թոշակները հնարավոր կլինի բարձրացնել։ Սա վտանգավոր մանիպուլյացիա է։ Ոչ ոք իրավունք չունի թոշակառուների սոցիալական հարցը հակադրել բանակին։

Ես հստակ ասում եմ․ թոշակների բարձրացման համար պետք է ոչ թե կրճատել անվտանգային ծախսերը, այլ ապահովել հարկերի և տուրքերի արդյունավետ կառավարում, վերջ տալ կոռուպցիային, բյուջեի եկամուտները իրականում աճեցնել։

Գեներալը փորձում է խեղաթյուրել, մոլորեցնել մարդկանց և զրկել երկիրը պաշտպանական ռեսուրսից։ Դա չի հաջողվելու։


Մենք ասում ենք․
Անվտանգության ծախսերը կրճատել պետք չէ։ Բանակը պետք է հզորանալ նոր սպառազինությամբ։
Թոշակները պետք է բարձրացնել առնվազն 50%-ով։ Մեր ծնողներն արժանի են արժանապատիվ կյանքի։

Այսօր ընտրությունը պարզ է․
Գեներալը անցյալ է,
Մենք ապագա ենք՝ արժանապատիվ խաղաղությամբ ու արժանապատիվ թոշակով։

Կեցցե հայկական հզոր բանակը։
Կեցցե հայ արժանապատիվ թոշակառուները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ