Ուղիղ եթեր
Բաստիոն 6 ամիս առաջ - 21:00 05-12-2025

Բաստիոն․ Խաղաղության կեղծ օրակարգին չի կարելի հակադրել պատերազմի կեղծ օրակարգը․ Լևոն Զուրաբյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդաշարի շրջանակում հյուրընկալել ենք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանին:

Նրա հետ խոսել ենք շաբաթվա ընթացքում տեղի ունեցած և հասարակությանը մտահոգող մի շարք կարևոր իրադարձությունների մասին:

Անդրադառնալով Արշակ Սրբազանի ձերբակալությանը՝ Լևոն Զուրաբյանը նշեց, որ Փաշինյանը վաղուց որոշել է ապամոնտաժել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, նա դարձել է գործիք Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքին և կատարում է Ադրբեջանի պահանջները, որը կարելի է ձևակերպել այսպես՝ դենացիֆիկացիա:

Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ փորձ է արվում Հայաստանը ենթարկել թուրանական նախագծին, մինչդեռ այդտեղ, բոլորս գիտենք, Հայ Առաքելական եկեղեցին տեղ չունի. «Փաշինյանը գիտի, որ իր քաղաքական պլանների իրականացման ամենամեծ խոչընդոտը Հայ Առաքելական եկեղեցին է: Նա եկեղեցու հետ վարվում է այնպես, ինչպես նույնիսկ Աբդուլ Համիդը չէր վարվել, որովհետև անգամ Ցեղասպանության ժամանակ պատրիարքին ձեռք չեն տվել»:

Լևոն Զուրաբյանը նշում է, որ մեր պետության որակը նույնական է դառնում Ադրբեջանի հետ, որովհետև եթե նախկինում կարելի էր խոսել որոշակի ժողովրդավարական նորմերի, սահմանադրականության մասին, ինչով մենք տարբերվում էինք Ադրբեջանից, ապա այսօր այդ առումով մենք սրընթաց անկում ենք կատարում:

Անդրադարձ է եղել նաև Նիկոլ Փաշինյանի կողմից անընդհատ շրջանառվող խաղաղության կեղծ օրակարգին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել