copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 19:40 05-09-2025

Ավարտական փուլում է Մ-1 միջպետական ճանապարհից դեպի «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհի նորոգումը

Ավարտական փուլում է գտնվում Մ-1 միջպետական ճանապարհից դեպի «Շիրակ» օդանավակայան տանող 2կմ ճանապարհի միջին նորոգումը։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Ասֆալտապատվել է ինչպես օդանավակայան տանող ճանապարհը, այնպես էլ՝ օդանավակայանի հրապարակը։ Այժմ աշխատանքներ են տարվում իջատեղերի վրա։ Առջևում գծանշման աշխատանքներն են։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն Արման Խաչատրյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում եղել է նշված շինտեղամասում, դիտարկել կատարված աշխատանքները։
Ճանապարհը նորոգվել է ՀՀ պետբյուջեի միջոցներով։