copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:01 11-03-2024

Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի

Երևանի Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Հրազդանի մեծ կամուրջը, կամ ինչպես ընդունված է ասել Կիևյան կամուրջը, շահագործման է հանձնվել 1956 թվականին: Նորոգման աշխատանքներ իրականացվել են 1980-ական և 2000-ական թվականներին»,- ասվում է հաղորդագրության մեջ, որի համաձայն, վերջին տարիներին կամուրջը բազմաթիվ խնդիրներ էր կուտակել։ «Ուսումնասիրություններից պարզվեց, որ ջրահեռացման համակարգի չգործելու պատճառով ներքին հատվածում բազմաթիվ խնդիրներ են առաջացել՝ և՛ կոռոզիայի բնույթի, և՛ բետոնե շերտի քայքայման»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը:

Ըստ աղբյուրի՝ Երևանի քաղաքապետարանը կամրջի նորոգման նախագիծն սկսել է 2023-ին՝ երկու փուլով: Կամրջի սպասարկման համար առաջնահերթ նորոգվել են հենարանների միջև աստիճանահարթակները, տեղադրվել նոր բազրիքներ:

«Վերանորոգելու ենք կամրջի հենարանների իրանների արտաքին և ներքին մակերեսները: Իջնելուց հետո հենարանների մեջ, պարզվեց, որ ներքին հատվածը ևս վնասված է, վերանորոգում ենք թռիչքային կառուցվածքի կամարներն ամբողջությամբ»,- հայտնել է կամրջաշինական կազմակերպության տնօրեն Մինաս Մինասյանը:- Կամրջի երթևեկելի մասում այսօր կան փոսեր, ճաքեր, վնասված են դեֆորմացիոն կարերը, քայքայվել են միացումները: Ամբողջ դեֆորմացիոն կարը միաձույլ բետոն է արվում: Դրա համար հատուկ նյութ ենք օգտագործում: Մայթի հատվածը երեսապատվում է բազալտով և բարձրացվում ամբողջությամբ, նաև նախագծով մետաղական արգելապատնեշ է դրվում»։

Նշվում է, որ նորոգման ընթացքում կփակվի կամրջի երթևեկելի հատվածն ամբողջությամբ, թե մասնակի՝ մասնագետները դեռ քննարկում են: Կանեն ամեն ինչ, որ և՛ քաղաքացիներին քիչ անհարմարություն պատճառեն, և՛ աշխատանքները որակով արվեն:
Աշխատանքների ընթացքում ամբողջությամբ կբացվի, կհիմնանորոգվի ու բնակիչներին կհանձնվի ստորգետնյա հետիոտնային անցումը:

«Անցումների մի հատվածը վերածվել էր ռեստորանային համալիրի, որը հիմա արդեն չի գործում, բայց պահեստային բնույթ ունի: Այդ հատվածում էլ արդեն նորոգման աշխատանքներ ենք իրականացնելու, որպեսզի անցումը լիարժեքորեն գործի և մեր բնակիչները կարողանան արդեն կամուրջը շրջանցել ստորին հատվածով»,-ընդգծում է Տիգրան Գեղամյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմաբ՝ մեկնարկել է դեպի կիրճ իջնող աստիճանների նորոգումը, կնորոգվեն ու կմշակվեն նաև թուջե բազրիքները: Կիևյան կամրջի շինարարական աշխատանքների պայմանագրային ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է:

Ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի: Ավարտին Երևանի կարևորագույն տրանսպորտային հանգույցը՝ 60 մ բարձրությամբ ու 351 մ երկարությամբ կամուրջը կդառնա առավել անվտանգ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի