Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 20:09 04-09-2025

Հռոմի պապը կոչ է արել մշտական ​​​​հրադադար հաստատել Պաղեստինում

Հռոմի պապ Լևոն XIV-ը Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ հանդիպմանը քննարկել է Գազայի ողբերգական իրավիճակը և կոչ է արել մշտական ​​​​հրադադար հաստատել Պաղեստինում:

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Վատիկանին:

Հռոմի պապը նաև կոչ է արել ազատ արձակել պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին:

Նա վերահաստատել է Վատիկանի աջակցությունը տասնամյակներ շարունակվող իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝«երկու պետությունների» լուծմանը:

Ամենից շատ դիտված