Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 04-09-2025

Անդրանիկ Քոչարյանից ճշմարտություն չեմ սպասում․ իրենք իրե՞նց են բացահայտում․ հարցում

5 տարի քննելուց հետո 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն Անդրանիկ Քոչարյանն ուղարկել է Ալեն Սիմոնյանին։

«Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի, Ազգային Ժողովի նախագահին ուղարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը»,- տեղեկացրել է Անդրանիկ Քոչարյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Անդրանիկ Քոչարյանը բացահայտել է 44-օրյա պատերազմի մեղավորներին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի հավատում Անդրանիկ Քոչարյանին, որոշներն էլ դժվարացան պատասխան տալ։

«Ես տեղյակ չեմ, քանի որ տեղյակ չեմ, չեմ փիլիսոփայելու»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա հնարավոր չէ։ «Ինչի մասին ա խոսքը։ Վայ Անդրանիկ Քոչարյանի անունը կարելի է տալ և ճշտություն ասել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ՔՊ-ն ամենամեծ մեղավորն է։ «Ո՞վ ա Անդրանիկ Քոչարյանը։ Հա իրենք իրենց են բացահայտո՞ւմ։ Հետաքրքիր ա ինչի դիցաբանություն չեն գրում։ Իրանք են մեղավոր, ում պիտի բացահայտեն, ամենամեծ մեղավորն իրենք են»,- ասաց նա։

«Չեմ հավատում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ