Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:30 04-09-2025

Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ թմրանյութ ու զենք չի հայտնաբերվել մյուս անձն է փախել ու դուրս նետել դրանք․ ՆԳ նախարար

«Մենք երեք պաշտոնական տեղեկատվություն ենք տարածել ՆԳ նախարարության կողմից՝ առ այն, որ տեսախցիկների զննության և հարցաքննված անձանց ցուցմունքների ուսումնասիրության արդյունքում որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, որ համայնքապետը որևէ գործընթացում ներգրավված է եղել։ Ազատության հրապարակում, Փրկարարի տոնի կապակցությամբ միջոցառումների ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Խոյի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի` ծեծկռտուքին հնարավոր ներգրավվածությանը։

«Ես ուզում եմ, որ հավատանք պաշտոնական տեղեկատվությանը, քանի որ կա վարույթ, և մենք հենվում ենք վարույթով ձեռք բերված ապացույցների վրա։ Նորից եմ շեշտում՝ մինչ այս պահը որևէ տվյալ չի հայտնաբերվել համայնքապետի ներգրավվածության մասին»,-ասաց նախարարը։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ միջադեպի հետևանքով կան ձերբակալվածներ, և հետաքննությունը նպատակ ունի բացահայտել բոլոր հանգամանքները։

ՆԳ նախարարն անդրադարձավ նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ թմրանյութ հայտնաբերվելու երեկվա դեպքին։

«Մենք ունեցել ենք օբյեկտիվ իրավիճակ Փարաքարում, վարորդը եղել է այո, մեր գործընկեր Նարեկ Մկրտչյանի եղբայրը։ Վարորդի մոտ չի հայտնաբերվել ոչինչ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղևորը փախուստի է դիմել և ուղևորի մոտից նետվել են իրեր, որտեղ որ հայտնաբերվել է նախնական արդյունքներով, թմրամիջոցի նմանվող զանգված և ատրճանակ, տրամաբանական է, որ այդ իրավիճակում պարեկային ծառայությունը պիտի իրականացներ ձերբակալում։ Ձերբակալումը իրականացվել է, անձին բերման է ենթարկել բաժին, բաժնում տվյալ անձի մոտ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ մյուս անձի որոնողական աշխատանքների մասով իրականացվել է համապատասխան պրոցեսներ»,- մանրամասնեց նա։

Նախարարը հայտնեց, որ այժմ իրականացվում է նախաքննություն, և նախաքննությունը կտա հարցի պատասխանը՝ եղբա՞յրն է Նարեկ Մկրտչյանի փոխանցել իր պայուսակը ընկերոջը, թե՞ ընկերոջիննն է դա եղել։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ