copy image url
Մամուլ 5 ամիս առաջ - 08:15 31-03-2026

Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 26-ին դատարանը` դատավոր Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին, մեղավոր է ճանաչել եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով եւ սահմանելով փորձաշրջան` 1 տարի ժամկետով։

Դատավոր Հրաչյա Մեխակյանը, ի դեպ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի փեսան:

Կաշկանդվա՞ծ էր դատավորը հայտնի ՔՊ-ականի եղբոր գործով, որին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք պահելու համար: Նմանատիպ մեղադրանքով, հիշեցնենք, արցախյան պատերազմների հերոս Աշոտ Մինասյանը մեկ տարի ազատազրկման է դատապարտվել եւ արդեն մոտ 4 ամիս է՝ կալանավայրում է, քանի որ նրա տնից 100 մետր հեռավորության վրա զենք են հայտնաբերել:

Իսկ դեսպանի եղբոր գործով դատարանը ոչ միայն պայմանական է կիրառել, այլեւ, պարզվում է՝ դատարանի որոշումից գոհ է նաեւ Գլխավոր դատախազությունը, որը չի բողոքարկել առաջին ատյանի որոշումը, եւ այն մի քանի օր առաջ ուժի մեջ է մտել։

Գլխավոր դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Դատախազության հայցած պատժաչափն ամբողջությամբ դատարանի կողմից բավարարվել է, հետեւաբար, բացակայում է վերաքննիչ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի