Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 23:18 03-09-2025

Իսրայելը նռնակներ է նետել Լիբանանում խաղաղապահների անձնակազմի մոտ. ՄԱԿ

Իսրայելի զինվորականներն անօդաչու թռչող սարքերից չորս նռնակ են նետել Լիբանանում՝ անմիջապես ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) անձնակազմի մոտ: Այս մասին հաղորդել է UNIFIL-ի մամուլի ծառայությունը։

«Երեկ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) անօդաչու թռչող սարքերից չորս նռնակ է նետել UNIFIL-ի խաղաղապահների մոտ, որոնք աշխատում էին ճանապարհային արգելապատնեշները վերացնելու վրա, որոնք սահմանափակում էին խաղաղապահների մուտքը դեպի «Կապույտ գծի» (իսրայելալիբանանյան սահման) մոտ գտնվող իրենց դիրք», - ասվում է հայտարարության մեջ։

Նռնակներից մեկը նետվել է ՄԱԿ-ի խաղաղապահներից և նրանց տրանսպորտային միջոցներից մինչև 20 մետր հեռավորության վրա, իսկ մյուս երեքը՝ մոտավորապես 100 մետր հեռավորության վրա։

Ըստ հայտարարության՝ ԻՊԲ-ն նախապես տեղեկացված է եղել, որ տվյալ հատվածում աշխատանքներ են իրականացվելու։ Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը UNIFIL-ի մանդատը երկարաձգել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը, որից հետո սկսվելու է թվաքանակի կրճատումը և անձնակազմի դուրսբերումը։

ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը Լիբանանում ստեղծվել են 1978 թվականին՝ Լիբանանի հարավային շրջաններից իսրայելական զինվորականների դուրսբերումը հսկելու համար։ Այնուհետև նրանց առաքելությունն ընդլայնվել է 2006 թվականին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական հակամարտությունից հետո։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով