copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 10:10 03-09-2025

Քաղաքացին այլևս չի կարող իր դիմումը ներկայացնել թղթային տարբերակով, ինչը խախտում է դատարան դիմելու նրա իրավունքը․ Վարորդի ընկեր ՀԿ

Վարորդի ընկեր ՀԿ-ն հայտարարություն է տարածել․

Մենք, որպես հասարակական կազմակերպություն, որը պաշտպանում է վարորդների իրավունքները և նպաստում է արդարացի ու օրինական գործընթացների ապահովմանը, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Վարչական դատարան դիմելու նոր սահմանափակման կապակցությամբ։ Մասնավորապես՝ քաղաքացին այլևս չի կարող իր դիմումը ներկայացնել թղթային տարբերակով, այլ պարտադրվում է դիմել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ ունենալով էլեկտրոնային ստորագրություն։ Այս պահանջը՝

• խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները դատարան դիմելու և իր իրավունքները պաշտպանելու,

• զրկում է այն քաղաքացիներին, ովքեր չունեն կամ չեն ցանկանում ունենալ էլեկտրոնային ստորագրություն, արդարադատության հասանելիությունից,

• ստեղծում է անհիմն խոչընդոտ հասարակ մարդու համար, ով պարզապես ցանկանում է բողոքարկել անհիմն վարչական տուգանք կամ այլ ակտ։ Հասարակ քաղաքացին պարտավոր չէ տիրապետել էլեկտրոնային տեխնոլոգիաներին կամ ստիպված լինել հավելյալ ֆինանսական ու կազմակերպչական ծախս անել՝ միայն իր սահմանադրական իրավունքից օգտվելու համար։