copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:39 07-06-2024

Ընտրողներն այլևս չեն ծանուցվելու թղթային եղանակով․ ընտրական ցուցակները կտեղադրվեն ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի կայքէջերում

Քվեարկության օրվան նախորդող 40-րդ օրը և 7-րդ օրը նախնական և վերջական ընտրական ցուցակները տեղադրվելու են կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջերում։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը։

«Նախագծով սահմանվում է, որ քվեարկության օրվան նախորդող 40-րդ օրը և 7-րդ օրը նախնական և վերջական ընտրական ցուցակները տեղադրվելու են կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջերում։ Ընտրական ցուցակները պետք է պարունակեն ընտրողի անունը,ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն, քվեարկության օրը և ժամանակը, ընտրական տեղամասը, իսկ վերջնական ցուցակը՝ նաև ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությունը։

Հիմնականում նախագծի անհրաժեշտությունը առաջացել է թղթային նամակներից ազատվելու համար, հետագայում նաև ԿԸՀ-ն հավելվածի առաջարկ է ներկայացնելու, որի միջոցով ընտրողը կարողանալու է տեղեկատվություն ստանալ իր ընտրատեղամասի հասցեի և գտնվելու վայրի վերաբերյալ»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ներկայում գործող կարգավորումները բավականին հնացած են։

«Գործ ունենք դեռևս 2006 թվականին ընդունված կարգավորման հետ, որով ընտրական ցուցակները փոխանցվում էին «Հայփոստ»-ին, և «Հայփոստ»-ը թղթային եղանակով ծանուցումներ էր ուղարկում քաղաքացիներին։ Այս ծանուցումները շատ դեպքերում չեն հասել քաղաքացիներին։ Ըստ այդմ, այս տեղեկացման եղանակը համարում ենք անարդյունավետ։

Բացի այդ, սա էական ծախս է բյուջեի համար։ Նշեմ, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 միլիոն դրամ՝ 823 հազար ընտրողների համար։ Այս ամսվա մեկնարկին մենք ունենք 2,4 միլիոն ընտրող, և, եթե գործող օրենսդրությամբ գնանք, ապա հաջորդ համապետական ընտրություններին ծախսը կարող է գերազանցել 800 միլիոն դրամը։ Եվ դա չարդարացված ծախս կլինի՝ հաշվի առնելով նաև տեխնոլոգիական միջոցների և մարդկանց նշված տեղեկությունը հասցնելու եղանակների ժամանակակից հնարավորությունները»,-եզրափակեց Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել