copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 22:42 02-09-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում․ սալաքարեր տեղափոխող բեռնատարից քարեր են թափվել, երթևեկությունը խաթարվել է

Ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման մեջ է մտնում նաև այն, որ բեռներ տեղափոխող մեքենաները ևս պարտադիր պետք է պահպանեն անվտանգության կանոնները։

Մինչդեռ թե՛ Երևանում, թե՛ մարզերում կարելի է հանդիպել որոշ «վայ վարորդների», ովքեր բեռները տեղափոխում են՝ չպահպանելով անվտանգության կանոնները։

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ականատես եղանք, թե ինչպես «Mercedes» մակնիշի քարշակ-բեռնատարը բեռ տեղափոխելիս Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի ճանապարհ ընթանալիս, «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ գտնվող թունելու սկզբնամասում շրջադարձ կատարելիս բեռի մի մասը թափել է։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված