Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:54 02-09-2025

Արցախի անկախության օրը վերադարձի օր կդառնա, այլապես սերունդները մեզ չեն ների․ Նժդեհ Իսկանդարյան

Սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն իր ելույթում նշել է, որ վերադարձ Արցախ ամբողջ ազգի գերագույն խնդիրն է և նրա արժանապատվության հարցը։

«Սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի համար պատահական օր չէ, դա ժողովրդի վերածննդի օրն է, Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրը, որը դարձել է հայ ժողովրդի հպարտությունը և յուրաքանչյուր հայի տունը։ Արցախը դիմացել, զարգացել և կառուցվել է հայերի կյանքի գնով։ Արցախյան հողի յուրաքանչյուր թիզը սրբագործված է հայերի արյամբ։

Արցախի անկախության օրը վերադարձի օր կդառնա, մինչ այդ մենք չպետք է հուսահատվենք և կորցնենք մեր ինքնությունը, սերունդները մեզ չեն ների։

Մենք իրավունք չունենք հուսահատվելու։ Մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք զոհվածների, անհայտ կորածների և Բաքվում պահվող պատանդների ընտանիքների հարցերը։ Մենք կրկին կծածանենք հայկական դրոշն արցախյան հողի վրա»,- նշել է Իսկանդարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը