copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 10:13 01-09-2025

Արարատ Միրզոյանը ստում է․ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանն ու Քրիստինե Վարդանյանը հայտարարությամբ են հանդես եկել։

«Ս․թ․ օգոստոսի 27-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված հարցազրույցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե, իբր, Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի նախագծում երբևէ չի դրվել կոնկրետ քարտեզ ամրագրելու հարցը։ Նա նույնիսկ հեգնանքով հարցնում է՝ «ի՞նչպես պետք է խաղաղության համաձայնագրում քարտեզ լիներ»։
Պաշտոնապես հայտարարում ենք․ Արարատ Միրզոյանը ստում է։

Նախաստորագրված փաստաթղթի համաձայնեցման գործընթացում հայկական կողմը ներկայացնողների առաջարկներում սահմանազատման և սահմանագծման հիմք էր առաջարկվում ընդունել 1974-1979 թվականների խորհրդային ԳՇ քարտեզները։ Ադրբեջանական կողմն առաջարկում էր ընդհանրական ձևակերպում` առանց հստակ թվականների քարտեզների ամրագրման:

Ինչպես երևում է նախաստորագրված փաստաթղթի հրապարակված տեքստից՝ Հայաստանը զիջել է նաև այս կետում՝ ընդունելով Ադրբեջանի հերթական պահանջը:

Սա նշանակում է՝ ՀՀ սահմանի հստակ ուրվագիծ փաստաթղթով չի ամրագրվել։ Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս․

- բանակցություններն ընթանում են Ադրբեջանի պահանջների ամբողջական բավարարման տրամաբանությամբ,

- Հայաստանի ներկայացուցիչները չեն արձանագրել որևէ ձեռքբերում, որը կպաշտպաներ մեր երկրի տարածքային ամբողջականությունը։
Այս հայտարարությունը հերքելու միակ տարբերակը բանակցված բոլոր փաթեթների ամբողջական հրապարակումն է։ Այդ դեպքում կբացահայտվի ներկայիս բանակցային «խմբի» ամբողջական թշվառությունը։

Գործող վարչախմբի նպատակը երբեք հայանպաստ ձևակերպումներ ապահովելը չի եղել։ Նրանց միակ նպատակը Ադրբեջանի պահանջների լեգիտիմացումն է և ժողովրդի աչքին այլընտրանքի բացակայության պատրանք ստեղծելը։

Սա է իշխանության էությունը՝ ստել, մոլորեցնել և հիմնավորել Ադրբեջանի պահանջները»,- ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր

Ձեզ գուցե հետաքրքրի