copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:40 02-03-2024

Վերլուծելով անցյալը՝ մենք նայում ենք ներկային ու ապագան կառուցելու հստակ հեռանկարներին. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել դիվանագետի օրվա կապակցությամբ․

«32 տարի առաջ՝ հենց այս օրը, Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը ծածանվեց ՄԱԿ կենտրոնակայանում՝ Նյու Յուրքում։ Այս օրը խորհրդանշեց մեր ժողովրդի նվիրական ձգտումն ապրել ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանում և մեր հավատարմությունը կառուցել Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ ուղենիշ ունենալով ՄԱԿ կանոնադրության նպատակներն ու սկզբունքները: Պատահական չէ, որ հենց անկախ ազգերի ընտանիքին՝ ՄԱԿ-ին, ՀՀ անդամակցության օրը՝ մարտի 2-ը, հետագայում հռչակվեց որպես դիվանագետի և դիվանագիտական ծառայության օր Հայաստանում:

Հայաստանի Հանրապետությունն անցել և շարունակում է անցնել բազմաթիվ դժվարությունների միջով: Այսօր էլ մեր երկրի առջև ծառացած են մեծագույն մարտահրավերներ, որոնց խորը գիտակցումն ու արժանապատիվ հաղթահարումը պահանջում է գերմարդկային ջանքերի գործադրում և անձնուրաց ծառայություն: Գլոբալ անորոշությունների պայմաններում այսօր էլ մենք բախվում ենք ծանր փորձությունների, որոնց հաղթահարումը, նվիրական հեռանկարների հասնելը հնարավոր է միայն պետականության արժևորման, անհատական ու հավաքական նվիրումի ճանապարհով:

Մեր ճանապարհին եղել են էական հաջողություններ և ձեռքբերումներ: Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է իր յուրովի առաքելությունն՝ անշեղորեն և հետևողականորեն ամրապնդելու ՀՀ անկախությունն ու պետականությունը, առաջ մղելու մեր առաջնահերթությունները՝ որպես ինքնիշխան երկիր, որպես տարածաշրջանային գործընկեր, որպես միջազգային համակարգի պատասխանատու անդամ:

Վերլուծելով անցյալը՝ մենք նայում ենք ներկային ու ապագան կառուցելու հստակ հեռանկարներին, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման առումով:

Շնորհավորում եմ ԱԳՆ բոլոր դիվանագետներին՝ թե՛ ԱԳՆ կենտրոնական համակարգում, թե՛ արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում և մաղթում կայուն հաջողություններ մեր ընդհանուր առաքելության շարունակական կյանքի կոչման հարցում»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում