Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:43 31-08-2025

Ձորաղբյուրի հազարավոր բնակիչներ պահանջում են լուծել տրանսպորտի և խմելու  ջրի խնդիրը, հակառակ դեպքում ճանապարհ կփակեն

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում նախազգուշական բողոքի ակցիա են իրականացրել տեղաբնակները՝ պահանջելով որպեսզի պատկան մարմինները այդ թվում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Կոտայքի մարզպետարանը դրական լուծում տան երկար տարիներ իրենց մոտ լուրջ խնդիր առաջացրած խմելու ջրի և տրանսպորտի հարցին։

Հայտնում է shamshyan.com-ը:

Ֆոտոլրոգրող Գագիկ Շաշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Երկու տարի է տրանսպորտ, որպես այդպիսին, չկա։ Երկու տարի է մնացել ենք տրանսպորտին կարոտ։ Ուր ասես դիմել ենք, որ պատկան մարմին ասես գնացել ենք, սակայն հարցին ոչ մի լուծում։ Նախկինում լավ էլ ունեցել ենք տրանսպորտ։ Մենք մի հատ տրանսպորտ ունեինք, այն էլ չգիտենք որ օլիգարխը հասցրեց էն օրվան, որ էլ սկսեց չաշխատել, ինքն էլ ոչ մի հարց չլուծեց ու արդեն 2 տարի է տրանսպորտ չունենք։ Չորս անգամ դիմել ենք նախարարություն, չորս անգամն էլ մեկ նախադասությամբ պատասխանել են, որ տրանսպորտ կա, Աբովյանով գնում է, էլ չեն ասում, որ «Լիա» խանութի մոտից միչև այստեղ գալը 2-3 կմ է, ու մենք ստիպված ենք այդքանը ոտքով գալ ամռան այս տապին, աշնան ու գարնան անձրևներին, էլ չենք ասում ձմռան ցրտին։ Էս ի՞նչա մեր վիճակը, ինչքա՞ն կարող ենք տաքսիներից օգտվել, ոտքով հնարավոր չէ էդքան քայլել։ Վաղվանից դասերը սկսվում են ու մեր մոտից Երևանում սովորող երեխաներ ունենք, չգիտեմ էլ ոնց ենք հասցնելու, որ առանց տրանսպորտի երեխաներին դասերին հասցնենք, չուշանան։ Շատ դեպքերում տաքսին էլ չի գալիս, հրաժարվում է, ասում ա էժան ա նստում, ձեռք չի տալիս։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել