copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:14 15-06-2022

Շատ ցանկալի է, որ սկզբում լուծվի խմելու ջրի հարցը, հետո ճանապարհ կառուցվի. Սանոսյանը՝ Նազարյանին

ԱԺ- Կառավարույթուն հարցուպատասխանի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանի հարցին, թե 95 համայնքներում ջրային ցանցի կառուցումն իսկապես շատ կարևոր է եղել, սակայն այն համայնքներում, որտեղ կա և՛ ճանապարհի, և՛ խմելու ջրի խնդիր, արդյո՞ք ճիշտ չէ, որ նախարարությունն ուղղորդի, որ սկզբից կառուցվի ջրագիծ, հետո՝ ճանապարհ, ի պատասխան՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց.

«Շատ կարևոր է, որ սկզբում կարգավորվեն խմելու ջրի խնդիրները, որոշ դեպքերում իրարից անտեղյակ լինելու պատճառով, և դա հատկապես տեղի է ունենում այն ժամանակ, երբ ճանապարհը այլ գերատեսչույթուն է անում, ջուրը՝ այլ։ Երբ մեկ գերատեսչության տիրույթում է լինում, այդպիսի խնդիրներ չի առաջանում, որ եթե ինչ-որ բնակավայրում կա ծրագիր, հասկանանաք, թե այդտեղ եղած բոլոր ենթակառուցվածքները նախատեսվա՞ծ են, թե՞ չէ, և շատ ցանկալի է, որ սկզբից կարգավորվի խմելու ջրի հարցը, քանի որ որպես կենսական ռեսուրս՝ չափազանց կարևոր է ճանապարհից, և երկրորդ՝ ճանապարհի տակ ընկած ենթակառուցվածքներն ավելի շուտ փոխվեն, որից հետո նոր ճանապարհն անցկացվի, որպեսզի երկար ժամանակ մենք այդ ճանապարհը ստիպված չլինենք նորից փոփոխություններ անել։ Այնպես որ՝ խնդիր կա, բայց այդ ուղղությամբ էլ դրական տենդենց ունենք»։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը