Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 09:49 31-08-2025

ԵՄ-ն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է մի շարք երկրներում դիվանագետների նշանակման մասին։

Նոր նշանակումների մեջ է մտնում Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունջիչը։

ԵՄ-ն նաև Սորեն Լիբորիուսին նշանակել է Ռուսաստանում իր պատվիրակության ղեկավարի տեղակալ, իսկ Գեդիմինաս Նավիցկասին՝ Ուկրաինայում իր առաքելության ղեկավարի տեղակալ։

Նշանակվել են նաև Մոլդովայում, Իսրայելում, Իրաքում և մի շարք այլ երկրներում ԵՄ պատվիրակությունների դեսպաններ և ղեկավարի տեղակալներ։