Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:23 08-11-2024

Իսրայելը ԱՄՆ-ում նոր դեսպան է նշանակել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան է նշանակել ԱՄՆ-ում ծնված Յեչիել Լեյթերին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Յեչիելը նախկինում զբաղեցրել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Նշվում է, որ Լեյթերի որդին զոհվել է անցյալ տարի Գազայի հատվածում պաղեստինյան «Համաս» խմբավորման դեմ պատերազմի ժամանակ, երբ ծառայել է իսրայելական բանակում։