copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:28 30-08-2025

Բողոքի նոտա. Արթիկի ՔՊ-ական համայնքապետի մուտքը ՌԴ 50 տարով արգելվել է

Oragir.News-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի ՔՊ-ական ղեկավար Անան Ոսկանյանի ՌԴ մուտքը 50 տարով արգելվել է։

Փորձեցինք տեղեկության վերաբերյալ պարզաբանում ստանալ Անան Ոսկանյանից, բայց մեր զանգերն անպատասխան մնացին։ Ոսկանյանը անգամ անծանոթ համարի հեռախոսազանգին չպատասխանեց։ Անան Ոսկանյանի օգնական Սևակ Պետոյանը ևս մեր զանգերին և նամակներին չարձագանքեց։

Իսկ ի՞նչն է ենթադրյալ պատճառը, որ ՌԴ-ն մերժել է Արթիկի համայնքապետի մուտքը ՌԴ։

Ամիսներ առաջ գրել էինք, որ Արթիկում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը ապամոնտաժում են։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Անան Ոսկանյանը Ուկրաինայում ապրող հայ բարերարի հետ ինչ-որ գործարքի է գնացել, որպեսզի հուշարձանի տեղափոխման անվան տակ, ընդհանրապես ապամոնտաժեն հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը։

Մեր աղբյուրի խոսքով՝ ՌԴ-ում բացասական են ընդունել Արթիկի համայնքապետի որոշումը և նրան ուղղել են բողոքի նոտա։ Ոսկանյանը 50 տարով իրավունք չունի մուտք գործել ՌԴ։

Արթիկի համայնքապետը վերջին շրջանում պարբերաբար է հայտնվում մամուլում։ Գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկը բառի բուն իմաստով իրացնում է իշխանության կողմից իրեն տրված բոլոր արտոնությունները։

Oragir.News-ը ամիսներ առաջ անդրադարձել է արթիկցիների ահազանգերին, որ Անան Ոսկանյանի թողտվությամբ տեղի են ունեցել ապօրինություններ։

https://oragir.news/hy/material/2025/05/01/154530?fbclid=IwVERDUAMfqMlleHRuA2FlbQIxMAABHl-sEb_y-CPcEabmrTHk6qm4eFx4VVMTDP8xOMbbsWuXuwguF2cuEnDDpF2w_aem_PD1dZxepRS7z1IrNS4xIKw

Վերջերս էլ Տուֆաշեն գյուղի բնակիչներն էին ահազանգել, որ համայնքապետը իրենց ձեռքից խլում է արոտավայրերը։

Oragir.News-ը համառոտ ներկայացնում է նախկին ՀՀԿ-ական, գեներալ Մանվել Գրիգորոյանի սանիկի աշխատանքային գործունեությունը։

Անան Ոսկանյանը 1994-1997թթ. աշխատել է Պեմզաշենի շինիրերի կոմբինատում որպես վարպետ, 1997-2007թթ. աշխատել է որպես «Արթուր-91» ՍՊԸ-ի քարարդյունաբերական հիմնարկի տնօրեն։ Ոսկանյանը 2004թ-ից զբաղեցրել է Երկրապահ Կամավորական Միության Արթիկի բաժանմունքի նախագահի պաշտոնը, իսկ 2009թ-ից Երկրապահ Կամավորական Միության Վարչության անդամ է, Շիրակի մարզի փոխնախագահ:
Անան Ոսկանյանը 2008-2021 թթ. աշխատել է Պեմզաշենի գյուղապետ։

Նշենք, որ նա 2018-ի հայտնի իրադարձություններից հետո հրաժարվել է ՀՀԿ անդամակցությունից, 2021 թվականին ՔՊ-ի ցուցակով ընտրվել է Արթիկ միավորված համայնքի ղեկավար։ Որոշ տեղեկություններով՝ մտերիմ հարաբերությունների մեջ է Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի