copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:20 29-05-2025

Դեռևս գույքագրվում են երեկվա պտտահողմի վնասները. Արթիկի համայնքապետի օգնական

«Հատիկ առ հատիկ գույքագրվում են երեկվա պտտահողմի վնասները։ Արթիկում ստեղծվելու է հանձնաժողով` վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարի օգնական Սևակ Պետոյանը։

«Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, տեղակալներ Վարդան Մակեյանի, Արման Աջամօղլյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոց, որտեղ երեկ ուժեղ պտտահողմը վնասել էր տանիքներ, արմատախիլ էր արել ծառեր։

Համայնքի ղեկավարը շրջել է տարածքում, տեղում ծանոթացել պատճառված վնասներին, զրուցել բնակիչների հետ, հանձնարարել ոլորտային պատասխանատուներին՝ շրջել տուն առ տուն, ամենայն մանրամասնությամբ գույքագրել վնասները»,- տեղեկացրեց Պետոյանը։

Արթիկ համայնքի ղեկավարի օգնականի փոխանցմամբ՝ Անան Ոսկանյանի հանձնարարությամբ՝ ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ Գեղանիստ գյուղերում տեղացած խոշոր չափերի կարկուտի և Արթիկ քաղաքում ուժեղ պտտահողմի հետևանքով պատճառված վնասների չափերն ուսումնասիրելու նպատակով։

Հիշեցնենք, որ երեկ Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ և կարկուտ է տեղացել, վնասվել են Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցի տան տանիքները, արմատախիլ են եղել ծառեր։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում