copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 23:17 23-08-2025

Հրաժարական է տվել Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը

Հրաժարական է տվել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին։

Պաշտոնյան ֆեյսբուքյան հայտարարության մեջ շեշտել է, որ հեռացման որոշում է կայացրել «տարածաշրջանային անվտանգության նոր մարտահրավերների բախման ֆոնին», որոնք «հատուկ ազդեցություն կունենան երկրի անվտանգության վրա»: Մանրամասներ նա չի նշել։

Օխանիշվիլին պետանվտանգության գերատեսչությունը ղեկավարում էր այս տարվա ապրիլից։

Հաղորդվում է, որ նրան այդ պաշտոնում կփոխարինի իշխող ուժի գործադիր քարտուղար, պատգամավոր Մամուկա Մդինարաձեն։