copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:30 19-08-2025

Ապագան կարող է պարադոքսալ լինել. կձևավորվի «ոչ-հայկական Հայաստան», որտեղ ուրիշներն են սահմաններ գծելու, պատմությունը վերաշարադրելու և արժեքները վերասահմանելու

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երբ պարտությունը, կորուստը և զիջումը ներկայացվում են որպես հաղթանակ՝ փաթեթավորված խաղաղության և բարեկեցության կեղծ խոստումով, դա պահանջում է ոչ թե անտարբեր ընդունում կամ արհամարհում, այլ զգոնություն։ Դա պետք է ահազանգ լինի բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են նայել մակերեսից այն կողմ, այսօրվա և վաղվա վերնագրերից այն կողմ և խորանալ պատմության հոսքերի մեջ՝ պատկերացնելով ապագան։

Այսօր Հայաստանը գտնվում է երկու զուգահեռ գործընթացների ճիրաններում․ մեկը՝ ավելի տեսանելի ու շոշափելի, մյուսը՝ ավելի թաքուն և խորամանկ։ Գետնի վրա երկիրը կրել է կործանարար աշխարհաքաղաքական հարվածներ․ Արցախի ամբողջական կորուստ, միջանցքի զիջում Ադրբեջանին, սահմանամերձ տարածքների կորուստ և նոր զավթումների սպառնալիք։ Սրանք մեկուսացված երևույթներ կամ զարգացումներ չեն․ միասին վերցրած դրանք նշանակում են Հայաստանի ռազմավարական խորքի և ֆիզիկական անվտանգության ապամոնտաժում։

Միևնույն ժամանակ, ավելի լուռ, բայց ոչ պակաս վտանգավոր արշավ է ուղղված Հայաստանի ինքնության ու արժեքների քայքայմանը։ Սահմանադրությունը փոխելու ձգտումը, Ազգային զինանշանից Արարատ լեռը հանելու փորձերը, Հայ Առաքելական Եկեղեցու թուլացումը, պատմության դասագրքերի վերաշարադրումը, ազգային ձգտումները «ռևանշիստական» պիտակավորելը և նույնիսկ Ցեղասպանության նսեմացումը՝ սրանք պարզապես կոսմետիկ փոփոխություններ չեն։ Դրանք հարվածում են Հայաստանի հավաքական հիշողության, դիմադրողական ոգուն և բարոյական պաշտպանական հիմքերի հենց արմատներին։

Ազգը չի գոյատևում միայն տարածք պահելով․ այն գոյատևում է դիմադրության ոգին պահպանելով, իր խորհրդանիշները սնուցելով և անցյալի ճշմարտությունը հիշելով։ Երբ այս սյուները քանդվում են, ժողովուրդը զինաթափվում է ներսից։

Այս համադրությունը՝ տարածքային նահանջը և արժեքային քայքայումը, սպառնալիք է Հայաստանի երկարաժամկետ գոյատևման համար։ Ինքնիշխանությունը առանց ինքնության դատարկ է, իսկ ինքնությունը առանց ինքնիշխանության՝ ոչ հարատև։ Եթե այս ընթացքը չշրջվի, ապագան պարադոքսալ կլինի․ Հայաստանը գուցե շարունակի գոյություն ունենալ որպես աշխարհագրական հասկացություն, բայց մենք, հայերս, մեզ կդնենք վտանգի տակ՝ մեր իսկ հայրենիքում օտարներ դառնալու։ Կձևավորվի «ոչ-հայկական Հայաստան», որտեղ ուրիշներն են սահմաններ գծելու, պատմությունը վերաշարադրելու և արժեքները վերասահմանելու։

Ազգերը հազվադեպ են անհետանում միանգամից․ նրանք մարում են։ Վտանգը գուցե այն չէ, որ Հայաստանը կարող է վերանալ, այլ այն, որ այն կարող է շարունակել գոյություն ունենալ՝ զրկված հենց այն էությունից, որը նրան հայկական է դարձնում»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր