Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:00 19-08-2025

«Գառնի» արգելոց-թանգարանի վարիչը բերման էր ենթարկվել ու ստորագրությամբ ազատ արձակվել․ «Հետք»

«Հետք»-ի ընթերցողներից մեկը, անանուն մնալու պայմանով, տեղեկություններ է հայտնել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տիրող վիճակի մասին: Ըստ մեր աղբյուրի՝ փողերի յուրացման, շորթման համար «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչը և մի քանի այլ աշխատողներ տարվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Թանգարանի աշխատակիցներն ավելի ուշ ստորագրությամբ ազատ են արձակվել:

Աղբյուրը նաեւ մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են «Գառնի» արգելոց-թանգարանի աշխատողները ներգրավված եղել տոմսերի ապօրինի տպման ու վաճառքի մեջ, տպել են տոմսերի կրկնօրինակներ ու վաճառել առանց ՀԴՄ կտրոնի: ՀՀ և օտարերկրյա բոլոր քաղաքացիների համար նախատեսված տոմսի արժեքը 1500 դրամ է, 12-18 տարեկան այցելուների համար՝ 750 դրամ, իսկ մինչև 12 տարեկան այցելուների համար մուտքն անվճար է: 2024 թվականին այցելուների թիվը կազմել է 763 730 մարդ, իսկ տոմսերի վաճառքից ստացված եկամուտը, առանց հարկերի, կազմել էր մոտ 497 մլն դրամ: 2025 թվականի 6 ամսվա ընթացքում թանգարան է այցելել 352 337 մարդ, իսկ տոմսերի վաճառքից ստացված եկամուտը, առանց հարկերի, կազմել է մոտ 234 մլն դրամ:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցներին Հակակոռուպցիոն կոմիտե տանելու մասին լուրը ստուգելու համար հուլիսի 30-ին կապ հաստատեցինք արգելոց-թանգարանի վարիչ Վահե Իսպիրյանի հետ, վերջինս, սակայն, հերքեց մեր տեղեկությունները: Միայն պատմեց այլ դեպքի մասին, որը նույնպես տեղի է ունեցել «Գառնի» արգելոց-թանգարանում: Նրա խոսքով՝մեր խոսակցությունից մի քանի օր առաջ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպվել էր էլեկտրոնային երաժշտության համերգ:

«Թանգարանի մուտքը 13:00-ին փակվել էր, և մարդիկ կարող էին մտնել միայն համերգի տոմսով, որն ավելի թանկ էր, քան թանգարանի տոմսը: Այդ պահին ժողովրդի մոտ դժգոհություն է առաջացել, հասարակական կարգի թեթև խանգարումներ են եղել: Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները միջամտել են, երկու հոգու բերման են ենթարկել ու բաց թողել: Միայն դա է, լուրջ միջադեպ չի եղել»,- ասաց Վահե Իսպիրյանը:

Նա հավելեց, որ ինքը որևէ գործով որևէ կերպ ներգրավված չէ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել