Ներքին Նրանց կարծիքով 11 ամիս առաջ - 20:30 16-08-2025

Ամբողջ Հայաստանը գիտի՝ «Մարտի 1»-ը Նիկոլն ու Լևոնն են արել. հարցում

2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի գործը վերաբացվել է՝ հայտնվելով հանրային ուշադրության կենտրոնում։ Այս իրողությունը հանրության շրջանում իրարամերժ քննարկումների ծավալման պատճառ է դարձել․ կարծիքներ կան, որ այն կարող է կապված լինել 2026 թվականին սպասվող ընտրությունների հետ՝ ձայներ հավաքելու կամ «խաղաղության պայմանագրի» իրական նպատակներից քաղաքացիների ուշադրությունը շեղելու նպատակով։

Թեմայի շուրջ Oragir.News-ն այսօր հարցախույզ անցկացրեց Երևանի փողոցներում՝ քաղաքացիներին հետևյալ հարցը ուղղելով․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է «Մարտի 1»-ի գործը հիմա վերաբացվել»։

Հարցման մասնակիցների մի մասը նշեց, որ չունի հստակ կարծիք, ոմանք էլ ընդգծեցին, որ գործը շուտ էր պետք վերաբացել. «Շուտ էր պետք վերաբացվեր, հո հանցագործները իրենք իրենց չէին դատելու»։

Մի շարք քաղաքացիներ դժվարացան պարզաբանել՝ ինչու քննությունը սկսվել է հենց այս պահին։ ««Մարտի 1»-ը արել են Լևոնը և Նիկոլը, կարո՞ղ է սուտ է, բոլորն էլ գիտեն, ամբողջ Հայաստանը գիտի»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել