Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:44 20-02-2023

Լևոնն ասում է՝ կանչեցի մյուսներին, չարձագանքեցին․ անհավատալի բաներ են ասում․ զոհված զինծառայողի հարազատ

Հրդեհից հետո ողջ մնացած 6 զինվորների հետ ես խոսել եմ, իրենք տարբեր բաներ են ասում։ Նրանցից մեկին՝ Լևոնին հիվանդանոցում ես հարցնում եմ՝ դու կարաուլ ես եղել, ո՞նց է եղել, ասում է՝ ես մտա այն ժամանակ, երբ 5 լիտրանոց տարան ընկած էր գետնին ու բենզինը կլկլալով թափվում էր: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհից զոհված զինվորներից մեկի՝ Գագիկ Բարսեյանի հորեղբայրը:

«Ասում եմ՝ դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում, եթե բենզինը թափվում է, կրակը կհասնի տարային ու կտրաքի, դու ի՞նչ ես ասում: Հարցնում եմ՝ դու ի՞նչ արեցիր, ասում է՝ կուրտկես հանեցի, սկսեցի կրակը հանգցնել: Ասում է՝ կանչեցի մյուսներին, չարձագանքեցին, բայց ասաց՝ դա իր համար էլ էր կասկածելի։ Ասում է՝ կրակը հասել էր դռանը, որտեղ զինվորներն են քնած եղել: Ասում եմ բա խի՞ դուռը չբացեցիր, ասում է՝ մտածեց, որ բացի, կրակը ներս կգնար:

Մեկն ասում է՝ դուռը փակ է եղել, լուսամուտից եմ դուրս եկել, բայց էդտեղով ոչ մեկ չէր կարող դուրս գալ, մի ուրիշ զինվոր էլ ասում է՝ բաց է եղել, ես դռնով եմ դուրս եկել: Մենք փորձեցինք, այդ ճաղավանդակից հնարավոր չէր դուրս գալ: Ո՞նց հնարավոր է այդտեղից դուրս գալ ու չվառվել։ Անհավատալի բաներ են ասում իրենք»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել