Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 09:37 15-08-2025

Կարևորը սահմանների անվտանգությունն է. Նարեկ Կարապետյանը՝ «Թրամփի ուղու» մասին

Անվտանգային խնդիրների լուծումն ավելի կարևոր է, քան տնտեսական օգուտները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի պնդումները։

Փաշինյանը «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է. « Եթե մենք կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, այլև Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը կունենան շատ կարևոր, շատ շոշափելի և իրականում աննախադեպ օգուտներ, քանի որ Հարավային Կովկասից մենք այժմ երկաթուղի չունենք, որը Իրանը կմիացներ Ռուսաստանին»: Վաշինգտոնում Երևան-Բաքու հռչակագրի ստորագրումից հետո ևս Հայաստանի վարչապետը ներդրումային առաջարկներով դիմել էր Ռուսաստանին և Իրանին:

«Հայաստանի համար առաջնայինը անվտանգային հարցն է։ Մենք նախևառաջ պետք է հասկանանք` «Թրամփի ուղու» մասին պայմանագիրն ապահովո՞ւմ է մեր հայրենիքի սահմանների կայուն անվտանգությունը, հետո նոր դիտարկենք տնտեսական բաղադրիչները։ Կարծում եմ` առաջին հերթին պետք է լուծել անվտանգային հարցը՝ հասնելով երկարաժամկետ հավասարակշռված խաղաղության», - նշեց Կարապետյանը։

Նա նշեց, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ համագործակցություն չի նախատեսում «միջանցքի» հարցում։

Կարապետյանն ընդգծեց, որ բարենպաստ ներդրումային միջավայրի համար գլխավոր պայմանը մասնավոր սեփականության գերակայությունն է, որը հիմա մեր երկրում ստորադասվել է այսրոպեական քաղաքական շահերին:

«Եթե վերջին տարիների թիվ մեկ ներդրողին իշխանությունները կալանավորել են միայն մեկ բառի համար, ապա դա, ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է ազդել ներդրումային միջավայրի վրա»,- հռետորական հարց տվեց Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել