Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 13-08-2025

Նիկոլը Սյունիքը հանձնում ա, ոնց կարող է նա երկրորդ Նժդեհը լինել․ հարցում

Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը Վաշինգտոնում կնքված հռչակագիրը մեծագույն հաղթանակ է համարում Հայաստանի և հայ ժողովրդի համար, քանի որ ըստ նրա՝ ամեն առավոտ փառք է տվել Աստծուն, որ այդ օրն էլ չի սկսել պատերազմը: ՀԺ-ին տված հարցազրույցում նա ասում է․ «Երկրորդ Նժդեհը, որ ծնվեց և փրկեց Սյունիքը, Փաշինյանն է. նա հասավ իր ասածին, որ պատերազմ չի լինելու»։

Oragir.News -ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Վիգեն Ավետիսի հետ, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ Նժդեհն է, ով փրկեց Սյունիքը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել Գարեգին Նժդեհ, որոշներն էլ ասացին, որ համաձայն են այդ մտքի հետ։ «Ամեն մարդ իր կարծիքն ունի։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը երկրորդ Նժդեհը չէ, իմ կարծիքը բոլոր առումներով բացասական է Նիկոլ Փաշինյանի մասին», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա անհեթեթություն է։ «Չհասկացա, ոնց երկրորդ Նժդեհ, պարզ չի համաձայն չեմ։ Եթե մարդը Սյունիքը հանձնում ա, ես ինչպես կարող եմ համաձայն լինել», - նշեց նա։

«Գարեգին Նժդեհը Գարեգին Նժդեհն է, Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանն է »,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ