Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 01-07-2025

Նիկոլը չի կարող քաղաքակիրթ բանավեճի կողմնակից լինել․ իր կերպարն ահավոր ա․ հարցում

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանդուրժել հայհոյա՞նքը, իր անձի նկատմամբ դեռ հասկանալի է, բայց իր կողմնակիցների ու ընտանիքի անդամների հասցեին՝ չի կարող այլևս հանդուրժել։

«Այլընտրանք չկա։ Կամ հանրային կոնսենսուս կլինի այս հարցի շուրջ և մենք կունենանք ինչքան էլ սուր, բայց քաղաքակիրթ բանավեճ, կամ կլինի խոտորնակին խոտորնակ, գուցե ոչ մեկին մեկ, այլ 10-ին մեկ, թեկուզ 20-ին մեկ, բայց կլինի անպայման ու կլինի շատ ուժեղ։ Այլ բան խնդրում եմ չսպասել։ Ինքս քաղաքակիրթ բանավեճի կողմնակից եմ»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքակիրթ բանավեճի կողմնակից է»։

«Ես ոչ մեկին չեմ հավատում, սաղ ստախոս են»,- պատասխանում է քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կերպարն արդեն իսկ վատն է։ «Ոչ, երբեք, որովհետև իր ա կերպարն արդեն ահավոր ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքի տերը չէ։

«Չէ, էսօր մի բան ա ասում, վաղը՝ ուրիշ բան»,- ասաց նա։ «Ինչ գործ ունեմ էդ շների հետ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը