Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:30 11-08-2025

Թուրքիայի մասին չեմ ուզում խոսել. պետք էլ չի, որ հայ-թուրքական սահմանը բացվի․ հարցում

Չնայած տևական ժամանակ է քննարկվում է հայ-թուրքական սահմանի բացման մասին, սակայն դրա կոնկրետ ժամկետը հայտնի չէ։ «Ռիա Նովոստի»-ի թուրքական դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ սահմանի բացումը կընթանա Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։

«Ինչպես նշել է նախագահ էրդողանը Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։ Մենք դրական քայլեր ենք տեսնում այս ուղղությամբ, ամբողջ տարածաշրջանը կշահի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից», – ասել է գործակալության աղբյուրը։

Նշենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդները Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Թուրքիան մինչև հիմա Հայաստանի հետ սահմանը չի բացում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ավելի լավ կլինի, որ հայ-թուրքական սահմանը երբեք էլ չբացվի, որոշներն էլ դժվարացան պատասխանել։ «Տո Թուրքիայի գլուխն էլ թաղեմ, մնացածինն էլ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Թուրքիան ունի նախապայմաններ։ «Չի էլ բացելու, որովհետև ունի նախապայմաններ, մինչև չկատարեն նախապայմանները, ոչ մի սահման էլ չի բացվի», - նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` Թուրքիան մասին խոսել պետք չէ։ «Ես Թուրքիայի մասին խոսել ոչ էլ ուզում, թող վառվեն էնտեղ»,- ասաց նա։

«Պետք էլ չի, որ բացվի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ