copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:39 01-11-2022

Թուրքիայի խորհրդարանի մեջ ամենքն ալ համաձայն են, որ բացվի սահմանը, բայց Հայաստանը պատրաստ չէ. Կարո Փայլան

«Էրդողանն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, և հետագայում է, որ ազգայնականների հետ դաշինք է կազմել», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փալյանը, ով ՀՀ է ժամանաել Հայաստան-Սփյուռք համաժողովի համար։

Փալյանի խոսքով՝ պետք է աշխատել Թուրքիայի հասարակության հետ. «Սահմանի բացմանը շատ մոտ ենք, հիմա երբ ես խոսում եմ Թուրքիայի խորհրդարանում այդ ամենի մասին, բոլորն էլ համաձայն են, որ լավ կլինի, որ բացվեն սահմանները, բայց Հայաստանը դրան պատրաստ չէ, որովհետև չի հավատում, բայց դրան պետք է պատրաստ լինել։ Իհարկե, ճնշման տակ այլ բաներ կկարողանանք խոսել, բայց եթե մենք պատասխանատվություն վերցնենք, կամ բիզնեսմենները, կամ ուսուցիչները, մտավորականները, լրատվականները։ Դրա համար պետք է պատասխանատվություն վերցնեն բոլորը։ Երեսուն տարի Ադրբեջանում ասել են, որ հայերն իրենց թշնամիներն են, բայց հիմա ամենաշատը երիտասրդները նախապաշարումներ ունեն, բայց մոռանում են, որ երեսուն տարի առաջ միասնական ապրում էին։ Հիմա պետք է հասկացնենք, որ մենք թշնամի չենք, մենք խաղաղություն ենք ուզում։ Հիմա Թուրքիայում հարյուրից հիսունը նախապաշարումներ ունի, և հարյուրից իննսունը հայերին չի էլ ճանաչում, և պետք է ջանացնենք և խոսենք խաղաղության լեզվով։ Մենք հարյուր յոթ տարի այլ երկրներին ասացինք, որ առերեսվեն Հայոց ցեղասպանության հետ, ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը, բայց մեր վերքը բուժվե՞ց. ո՛չ, Բայդենը երբ ճանաչեց, մեր վերքը բուժվե՞ց, ո՛չ։ Մեր վերքը միայն կարող է բուժվել ժողովրդավար Թուրքիայում»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին