Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 21:55 10-08-2025

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող, ծանր հանցանքի մեջ մեղադրվող տղամարդը հայտնաբերվել է Երևանում. shamshyan.com

Օգոստոսի 7-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի հասցեներից մեկում է գտնվում Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզման մեջ գտնվող տղամարդը:

ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանը հետախուզվողին տաք հետքերով հայտնաբերելու համար տեղեկությունը փոխանցում են գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանին, վերջինն էլ այդ մասին տեղեկացնում է վերադասին:

Տեղում որոշվում է, որ պետք է չհապաղեն և Վ. Կարապետյանն ու Վ. Գիգոլյանը ժամանում են Երևան ու արդեն տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Վարանցովի Բալասանյանի, կրտսեր պարեկ Էլբակ Ավետիսյանի հետ դարանակալում են ենթադրյալ կասկածյալի գտնվելու վայրի մոտ ու կարճ ժամանակ անց պարզվում է, որ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է ու Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում հայտնաբերում են ՌԴ քաղաքացի 47-ամյա Իլյա Պռեյսին, ում կասկածով պարեկները տեղափոխում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժին:

Ի. Պռեյսը հետախուզման մեջ է եղել 2024 թվականի դեկեմբերից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, ինչի համար էլ նրան տեղափոխում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոսիտիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր:

Նրա նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանքը և այսօր, քիչ առաջ, նրան տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, մինչև որ Հայաստան կժամանեն ՌԴ իրավապահները, որպեսզի նրան տեղափոխեն Ռուսաստանի Դաշնություն:

Ի. Պռեյսը Ռուսաստանում իրավապահների կողմից որոնվող «թանկարժեք» հետախուզվողներից էր ու նա երկար ժամանակ ապրել է Ծաղկաձոր քաղաքում, մինչև որ նրա մասին իմացել է ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանաատարի տեղակալ Վ. Կարապետյանը ու արդեն հաշված ժամերի ընթացքում կատարված ճշտումներից հետո գործի է դրվել նրան բռնելու օպերացիան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին