copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:35 16-07-2022

Արցախի իրավապահների կողմից հետախուզվող 20–ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Արցախի իրավապահների կողմից հետախուզվող 20–ամյա երիտասարդը հայտնաբերվել է։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 15-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 20-ամյա Գոռ Կ.-ն, որը 2021թ. սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ամենից շատ դիտված