Արտաքին 11 ամիս առաջ - 23:03 08-08-2025

Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփի և Փաշինյանի հանդիպումը

Սպիտակ տանը տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, հայտնում է Հայաստանի կառավարությունը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում երկկողմ հանդիպում պետք է ունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։