Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 10 ամիս առաջ - 23:28 05-08-2025

Փաշինյանն ու Ալիևը փոխում են Հարավային Կովկասի «կուրատորին». Կոմերսանտ

«Կոմերսանտ»-ի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԱՄՆ չհայտարարված այցերի նախապատրաստական աշխատանքները, որոնք երկու երկրներում էլ գաղտնի են պահվում, բայց արդեն քննարկվում են Վաշինգտոնում:

Պատրաստվող փաստաթուղթը խաղաղության պայմանագիր չէ, բայց Սպիտակ տանը դրա ստորագրման փաստն ինքնին թույլ կտա Դոնալդ Թրամփին կրկին հանդես գալ որպես խաղաղարար՝ այս անգամ Հարավային Կովկասում: Մոսկվայի հետ հարաբերություններում ճգնաժամ ապրող Երևանն ու Բաքուն ցուցադրում են իրենց պատրաստակամությունը՝ ճանաչելու Միացյալ Նահանգները որպես տարածաշրջանի գլխավոր կարգադրիչ:

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների Վաշինգտոն չհայտարարված այցը, որը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 8-ին, գաղտնի է պահվում։ Բաքվում և Երևանում որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել. ո՛չ հաստատում են, ո՛չ հերքում շրջանառվող տեղեկատվությունը։ Դրա հիմնական աղբյուրը լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն է, որի անունը նախկինում չէր հայտնվել տարածաշրջանային լրատվամիջոցներում։

«Կոմերսանտի» բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը հաստատել է Սպիտակ տանը Թրամփի, Ալիևի և Փաշինյանի միջև եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Իսկ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության մերձավորները արդեն խոսում են առաջիկա հանդիպման մասին՝ Սպիտակ տան ղեկավարի համար նոր դիվանագիտական հաղթանակ ակնկալելով։

«Թրամփի ջանքերի շնորհիվ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կնքման եզրին է»,- ասել է Մոնտանայից սենատոր Սթիվ Դեյնսը։

Նմանատիպ հայտարարություն է արել նաև Հարավային Կարոլինայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը, ով ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը շուտով կկնքվի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան