copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:51 05-08-2025

Այն փաստը, որ մենք հանդուրժում ենք քաղաքական բանտարկյալներ Բաքվում և Երևանում, մեր համազգային ապիկարության հարցն է

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«…Այս հարցը ազգային արժանապատվության հարց է։ Հայ բանտարկյալներ անգամ Բաքվում չպետք է լինեին։ Դա նույնպես մեր արժանապատվության հարցն է։ Եվ այն փաստը, որ մենք հանդուրժում ենք քաղաքական բանտարկյալներ Բաքվում և Երևանում, մեր համազգային ապիկարության հարցն է»։

Արմեն Աշոտյանի երեկվա լայվը շատ կարևոր ուղերձ էր պարունակում։ Այո, քաղբանտարկյալների առկայությունը Բաքվում և Երևանում մեր ազգային արժանապատվության հարցն է։ Այո, Հայաստանում իշխանափոխություն չի լինելու այնքան ժամանակ, մինչև չկարողանանք կանխել քաղաքական բանտարկության անպատիժ ինստիտուտը։

Եվ այսօր մենք՝ որպես ժողովուրդ, որպես հանրություն, որպես պարզապես մարդ մեր ժողովուրդ, հանրություն և մարդ լինելու իրավունքն ապացուցելու անհրաժեշտություն ունենք։

Եվ ունենք առաջին ու շատ շտապ կատարվելիք քայլի պարտավորություն՝ ամեն ինչ անել, որ Աղվան Արշակյանը ժամ առաջ ազատ արձակվի։

Աղվանը սովորական քաղբանտարկյալ չէ։ Որևէ մեկը սովորական քաղբանտարկյալ չէ։ Բայց Աղվանը՝ հատկապես։

Նա մեր պատիվն է։ Եվ քանի դեռ Աղվանը բանտարկված է, մեր պատիվը ոտնահարված է։ Քանի դեռ Նիկոլն ու նրան ծառայող իրավապահները և դատավորները մեր աչքի առաջ՝ բառիս բուն իմաստով սպանում են Աղվանին, մենք ոչ ժողովուրդ, ոչ հանրություն, ոչ էլ մարդ կոչվելու արժանիք չունենք։

Ցավոք, այսպիսինն է ճշմարտությունը՝ անկախ նրանից կհամաձայնվե՞ք այս ձևակերպումներիս հետ, թե ոչ։
Ազատություն Աղվան Արշակյանին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ