Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 07:59 20-04-2023

Հարցն այն է, թե մենք ինչ ենք անում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կառավարության ծրագրի կատարողականի պատրվակով հրավիրված ԱԺ նիստում ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը, հիրավի, «ծրագրային» էր: Այն ծրագրային էր նույնիսկ առանց չակերտների ու սարկազմի: Ավելին, անգամ հարց չի ծագում, թե դա ինչ ծրագիր է: Դա էլ է բացահայտ: Նիկոլ Փաշինյանը, որքան էլ դա իրեն բնորոշ չէ, միանգամայն անկեղծ (այո, այո՝ անկեղծ) ու բացահայտ հայտարարեց. ա) համաձայնել է Արցախը լիովին հանձնել Ադրբեջանին, բ) հետևողականորեն թուրք-ադրբեջանական տանդեմին է հանձնելու Հայաստանը: Այստեղ հարցերը հազիվ թե կարող են ուղղված լինել Նիկոլ Փաշինյանին: Ի վերջո, նոր չպիտի իմանայինք, թե նա ով է և ինչ է անում, մեծ հաշվով: Այստեղ բուն հարցն այն է, թե ի՞նչ ենք անում մենք:

Ի՞նչ ենք անում բոլորս՝ ընդդիմադիր, թե չընդդիմադիր, հողագործ, թե ակադեմիկոս, վարորդ, թե շինարար, երևանաբնակ, թե լիոնցի, տնատեր, թե տունուտեղից զրկված: Բոլո՛րս: Այն, որ ժողովուրդ են ասում, որին, մեկը, իբր, սիրում էր, ինչ-որ խոնարհվում էր և այլն, բայց փաստացի շարունակում է տանել կործանման: Ավելին, նման ելույթներով շարունակում է ծաղրել նույն այդ ժողովրդին: Փաշինյանի ելույթի մեջ «կարմիր թելը» իր հորինած «ապագա կա»-ն էր, որին, նրա կարծիքով, մարդիկ հավատում են, դրա համար էլ թանկանոց բնակարաններ են գնում նորակառույց շենքերում: Ցանկացած հասարակություն, նկատենք, բնականաբար, որոշակի հույսեր է կապում ապագայի հետ, լավատեսական մղումներ ունի: Բա՛յց:

Հասարակությունը չի կարող հույսերը կապել պարտված, պարտվողական, երկիրը թշնամուն հանձնող գործչի կամ քաղաքական խմբավորման հետ: Սա ընտրությունների, վերընտրություն կազմակերպելու ու նմանօրինակ «տասովկաների» հետ կապ չունի: Խոսքը հասարակության, ժողովրդի մասին է՝ լայն ընդգրկմամբ: Իսկ լայն ընդգրկմամբ ոչ մի խելամիտ անձնավորություն, անկախ սեռից, տարիքից, գաղափարաքաղաքական կողմնորոշումներից ու դավանանքից, ուղղակիորեն չի կարող ապագայի իր ծրագրերը կապել, կրկնենք՝ պարտվողական խմբավորման կամ «մանդատավոր միջին վիճակագրական անձի» հետ:

Այնպես որ, այո, ապագայի վերաբերյալ ինչ-ինչ հույսեր կան, բայց դրանք փաշինյանական «ապագակա»-ի օգտին գրանցել ընդհանրապես չարժե: Հա, ինչ վերաբերում է թանկանոց բնակարաններին, ապա իշխանությունները դեռ ժողովուրդ չեն, իսկ սովորական բնակարանների առումով կխոսենք, երբ եկամտահարկի վերադարձի համակարգը ամբողջությամբ Երևանից «կհանվի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել