copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:06 04-08-2025

Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները․ կառավարությունը մանրամասնում է

Ս.թ. հուլիսի 29-ին Liormand Holdings Limited ընկերությունը, Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը, Սարգիս Կարապետյանը և Կարեն Կարապետյանը («Հայցվորներ») կրկին դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների ներքո նշանակված Արտակարգ Արբիտրին (Emergency Arbitrator)՝ պահանջելով լրացնել Արտակարգ Արբիտրի՝ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը EA 2025/121 գործի շրջանակներում հետևյալ բովանդակությամբ.

1. Հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի իրավական պարտավորություն՝ կատարելու նշված արբիտրաժային վճիռը,

պարտավորեցնել Հայաստանին՝ վերականգնելու Հայցվորների առաջին դիմումի ամսաթվի դրությամբ (2025թ. հուլիսի 16) գոյություն ունեցող ստատուս քվոն, և
պարտավորեցնել Հայաստանին` տեղեկացնելու Արտակարգ Արբիտրին և Հայցվորներին արբիտրաժային վճիռը կատարելու համար ձեռնարկված բոլոր քայլերի մասին (ներառյալ ստատուս քվոն վերականգնելու համար), ինչպես նաև հաստատել Արտակարգ Արբիտրի կողմից սահմանված ժամկետ(ներ)ում ժամանակավոր միջոցների կատարումը:

Ս.թ. օգոստոսի 3-ի որոշմամբ արբիտրն ամբողջությամբ մերժել է Հայցվորների պահանջն այն պատճառաբանությամբ, որ ներկայացվել են սկզբնական պահանջի համեմատ նոր պահանջներ և որ իր իրավազորությունը և լիազորությունները չեն տարածվում պահանջվող ապահովման միջոցների վրա:

Հիշեցնենք, որ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճռով Արտակարգ Արբիտրը մերժել էր Հայցվորների պահանջները՝ ազատելու Սամվել Կարապետյանին նախաքննական կալանքից կամ այն այլ միջոցով փոխարինելու վերաբերյալ, ինչպես նաև «Տաշիր» խմբին պատկանող կազմակերպության ղեկավարության կամ աշխատակիցների նկատմամբ իրավական գործընթացներ ձեռնարկելուց խուսափելու մասին: ՀԷՑ-ի վերաբերյալ Արտակարգ Արբիտրի բավարարած ժամանակավոր միջոցի վերաբերյալ Կառավարության պաշտոնական հայտարարությունը հասանելի է հետևյալ հղումով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր