copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 10:49 02-08-2025

Արտաշատի նախկին համայնքապետը փաստաթղթերում մտցրել է կեղծ տեղեկություններ, չի դադարեցրել ապօրինի շինությունների կառուցումը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնից ստացվել է տեղեկություն այն մասին, որ քրեական վարույթի շրջանակներում վարույթային գործողությունների արդյունքում հայտնաբերվել են փաստական տվյալներ, ըստ որի Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Բենիամինյանը 2017 թ․ սեպտեմբերի 19-ից մինչև 2021թ․ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնը, պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ տեղեկության նախկին քաղաքապետը օրենքով սահմանված կարգով չի ձեռնարկել միջոցներ շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ, չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը և շուկայականից անհամեմատ ցածր գնով օտարել է համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Արտաշատ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև համայնքի համար առաջացրել է ծանր հետևանքներ:

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթը՝ ՀՀ քր․ օր․-ի 445 հոդվածի 1-ին մասի, 447 հոդվածի 1-ին մասի, 296 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 442 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Կարեն Բենիամինյանը այժմ աշխատում որպես «Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրեն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը