Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 23:23 01-08-2025

Հաշմանդամության հիմքով խտրականության ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի՝ սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել է, որ դատական իշխանության նախկին պաշտոնատար անձի կողմից հրապարակային խոսքի շրջանակներում արվել են մի շարք դատողություններ, որոնք իրենց էությամբ խտրական են և թիրախավորում են հաշմանդամություն ունեցող անձանց: Ընդ որում, լրատվամիջոցի կողմից տեսանյութը հրապարակվել է «Խայտառակություն է, որ խուլն ու կույր մարդը կարող է դատավոր դառնալ» վերտառությամբ:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է անդրադարձել հաշմանդամության հիմքով խտրականության ցանկացած դրսևորման անթույլատրելիությանը և այդ հանգամանքը խիստ դատապարտելի է համարում:

Մեր հասարակությունում բազմաթիվ են հաշմանդամություն ունենալու հանգամանքի առնչությամբ խորքային կարծրատիպերը, և վարքագծի նման դրսևորումները հանգեցնում են առանց այն էլ առկա արմատավորված կարծրատիպերի խորացմանը:

Առավել մտահոգիչ է այն, որ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին առնչվող՝ միջազգային չափանիշներին հակասող խտրական մոտեցումներ են տարածում մասնագիտական հանրույթի ներկայացուցիչները, իսկ խտրական ու ատելության խոսույթը տարածվում է նաև զանգվածային լրատվության միջոցների կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այսօրվա աշխարհը զարգացել է այն ուղղությամբ, որ հասարակական հարաբերությունների հիմքում ընկած է ներառականության գաղափարը, և հաշմանդամություն ունեցող անձինք պետք է ընդգրկվեն և ընդգրկվում են աշխատանքային բազմապիսի բնագավառներում, այդ թվում՝ դատական իշխանության համակարգում:

Նկատի ունենալով մեր հասարակությունում առկա խորքային կարծրատիպերը հաշմանդամություն ունենալու հանգամանքի առնչությամբ, հաշմանդամության հիմքով խտրականության բազմապիսի դրսևորումները, որոնք արտահայտվում են, այդ թվում` հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված` խտրական ու ատելության խոսույթի միջոցով, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է ոլորտին վերաբերելի շուտափույթ բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:

Այդ բարեփոխումները, ի թիվս այլնի, պետք է վերաբերեն մարդու իրավունքների կրթության ամբողջական բարեփոխմանը, իրավահավասարության համապարփակ օրենսդրության ընդունմանն ու պատշաճ գործարկմանը, պետական մարմինների, մասնագիտական ու ակադեմիական համայնքների ներկայացուցիչների վարքագծի կանոնների ու էթիկայի պահպանման կառուցակարգերի փաստացի ու պատշաճ գործարկմանը, հանրային իրազեկման ու վերապատրաստումների լայնածավալ աշխատանքների իրականացմանը, ոլորտին առնչվող քրեական օրենսդրության պատշաճ գործարկմանը և այլն: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այս բոլոր ոլորտներում առկա են անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ, որոնք պետք է շուտափույթ հասցեավորվեն:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում և առանցքային է համարում խտրական ու ատելության խոսույթի տարածման անթույլատրելիությունը և հորդորում է բոլոր դերակատարներին խնդիրները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկել բավարար քայլեր:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին