Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 15:15 01-08-2025

Նա ապրում է Երևանի համար. գերմանացի երգչուհի Շևան առաջին անգամ երգելու է հայերեն

Հյուրընկալ Հայաստանն իր դռներն է բացել գերմանացի երգչուհի Շևայի համար, ով առաջին անգամ երգելու է հայերեն՝ արտակարգ առոգանությամբ, վանկերի բացառիկ արտասանությամբ, բառերի նուրբ ելևէջներով ներկայացնով `Մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանի «Երևան» ստեղծագործությունը։

Շատ պետություններ այցելած գերմանուհին սիրո ու հարգանքի բացառիկ վերաբերմունք է տածում ջերմ Հայաստանում։ Ապրել և ստեղծագործել Հայաստանում նրա երազանքներից մեկն է։

Երգչուհու մայրն է սերմանել սեր Հայաստանի հանդեպ, իսկ 20 տարեկան հասակում արդեն նրանք որոշում են այցելել Հայաստան և բացահայտել ու զգալ հրաշք երկիրը։

Առաջին անգամ, ոչ մի բառ չիմանալով հայերեն, նա որոշում է կայացնում նույնիսկ տեսահոլովակ նկարահանել Երևանի մասին ու ասել երգով, որ նա «Ապրում է Երևանի համար» ։

Ձեր դատին ենք հանձնում իր ուրախությունը, նա քաջություն գտավ իրականություն դարձնելու Ռոբերտ Ամիրխանյանի « Երևան » երգի տեսահոլովակը։

Տեսահոլովակի նկարահանման և իրագործման համար իր մեծ ավանդն ու նվիրատվությունն ունի պարոն Ադամ Բարրոն, ում բազում ջանքերի և հետևողականության արդյունքում էլ ստեղծվեց այս նախագիծը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել