Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 13:11 01-08-2025

Քաղաքացիական դատարանների խոսնակի պարզաբանումը՝ Oragir.News-ի հրապարակմանը

Հուլիսի 31–ին «Օրագիր Նյուզ» լրատվական կայքի «Պատահականությո՞ւն, թե՞ միտում. դատական առցանց համակարգը չի աշխատում, դատավորի օգնականը խաբո՞ւմ է» վերնագրով նյութի վերաբերյալ ներկայացնում ենք պարզաբանումներ։

Նախ դատական նիստերի ծանուցագրերը, հայցադիմումի վարույթ ընդունելու որոշումը, նախնական նիստ նշանակելու մասին որոշումը էլեկտրոնային քաղաքացիական դատավարության համակարգի միջոցով դարձվել է հասանելի ինչպես պատասխանողին, որն այս դեպքում տվյալ կայքն է, այնպես էլ՝ երրորդ անձ Գյուլագարակի համայնքապետարանին։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119․6 հոդվածի ուժով դատական նիստի ընթացքում դատավորն արձանագրել է, որ թեև պատասխանողը փաստացի չի կարդացել էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկված ծանուցումը, բայց նույն հոդվածի ուժով ունի ինքնուրույն ստուգելու պարտականություն և ծանուցումը չկարդալու պարագայում անգամ՝ 3-րդ աշխատանքային օրն օրենքի ուժով համարվում է ծանուցված, հետևաբար՝ նյութի այն հատվածը, որ պատշաճ ձևով չի ուղարկել «Օրագիր Նյուզ»-ին դատական նիստի հրավիրելու ծանուցումները, իրականությանը չեն համապատասխանում։

Այո, վերջին դատական նիստի ընթացքում դատավորն ապացուցման բեռի մասին որոշում է կայացրել, օգնականին հանձնարարել է, որ որոշումն ուղարկի նաև կայքի էլ․ հասցեին, ավելին՝ նիստից առաջ, մինչև ապացուցման բեռի բաշխումը, երբ տեսել է որ ծանուցումը պատասխանողը և երրորդ կողմը չեն կարդացել, դատավորը հանձնարարել է զանգել և՛ Գյուլագարակի համայնքապետարան և՛ «Օրագիր Նյուզ»: Քանի որ պրակտիկան ցույց է տվել, որ հաճախ էլեկտրոնային համակարգի խնդիր է լինում և մարդիկ ծանուցման մասին չեն տեղեկանում, դատարանը զուտ բարի կամք է դրսևորել կողմերին ծանուցել լրացուցիչ կերպ, ինչի պարտավորվածությունը բնավ չուներ։

Նկատենք նաև, որ 2-րդ պարբերությամբ ներկայացված այն պնդումը, թե դատական նիստին չներկայանալու հետևանքով է պատասխանողի վրա ապացուցման բեռ դրվել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ ապացուցման բեռը բաշխվել է Վճռաբեկ դատարանի որոշմամբ սահմանված ապացուցման ենթակա փաստերի շրջանակի համաձայն, ուստի անկախ նիստին ներկա լինելուց կամ չլինելուց, կայքի վրա դրվելու էր այդ փաստը ապացուցուցելու պարտականությունը։

Ինչ վերաբերում է վերնագորւմ նշված այն ձևակերպմանը, որ դատավորի օգնականը խաբում է, ապա դա ևս իրականությանը չի համապատասխանում, քանի որ օգնականը դատավորի հանձնարարմամբ վերջին նիստից առաջ մի քանի անգամ աշխատանքային համարից՝ 032223393 զանգել է խմբագրություն՝ 094499434, սակայն նշված հեռախոսահամարը չի բացառվում, որ գերբեռնված լինելու հետևանքով ցույց է տվել, որ գոյություն չունի։

Էլեկտրոնային քաղաքացիական դատավարության համակարգի խնդիրները պարբերաբար բարձրացվում և ներկայացվում են այն սպասարկողին (Մեյսիս ընկերություն), ընկերության հետ համակարգի բարելավման աշխատանքներն ամենօրյա ռեժիմով են իրականացվում․ ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքին, որ համակարգի խնդիրները ոչ միայն դատավարական կողմերին են վերաբերելի, այլև՝ դատավորներին, քանի որ համակարգի տեխնիկական և ժամանակավոր խնդիրը չի կարող ընտրողաբար շրջանցել տվյալ համակարգն օգտագործողներից որևէ մեկին։

Քաղաքացիական դատարանների խոսնակ՝ Ալեքսանդրա Հոսեփյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել