Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:30 02-08-2024

Մետրոյի «Չարբախ» կայարանում վճարային համակարգերը չեն գործում․ խոսնակի պարզաբանումը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանում տեղադրված նոր վճարային համակարգերը չեն աշխատում, ինչի պատճառով քաղաքացիները չեն կարողանում օգտվել մետրոյից։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանը նշեց, որ այս պահին Չարբախ կայարանում առաջացած խնդիրը պայմանավորված է Telcell ընկերության կողմից կատարվող ծրագրային թարմացումներով։ Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց խնդիրները կկարգավորվեն և ծրագիրը կշարունակի անխափան գործել։

Հարցին, թե Չարբախ կայարանի աշխատանքն ինչպե՞ս է կազմակերպվում և մարդիկ կարողանո՞ւմ են օգտվել մետրոյից՝ Աննա Ասլանյանը պատասխանեց, որ ժետոնային համակարգը դեռևս գործում է, և քաղաքացիները ժետոններով գործող անցարգելներից կարողանում են մուտք գործել մետրոպոլիտեն։

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակից նաև հետաքրքրվեցին՝ խնդիրը միա՞յն Չարբախ կայարանում է, թե՞ նաև մյուս կայարաններում։ Ի պատասխան՝ նա ասաց, որ այս պահին խոսքը միայն Չարբախ կայարանի մասին է, մյուս կայարանների մասով դժգոհություններ ու ահազանգեր չեն ստացել։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Telcell ընկերությունը փոխարինել է անցարգելները, ինչը քաղաքացիների շրջանում մեծ դժգոհություններ էր առաջացրել։

Փոփոխությունների հետևանքով մետրոյի կայարաններում մեծ հերթեր են գոյանում, քանի որ ժետոնով վճարելու համար ուղևորները հիմա ստիպված են ընդամենը մեկ անցարգելից օգտվել, իսկ մյուսները՝ միայն QR կոդով են աշխատում, դրա համար քաղաքացին պետք է բջջայինում պարտադիր Telcell հավելվածն ունենա ու դրանով վճարի։ Նոր փոփոխությունն ավելորդ անհարմարություն են համարում քաղաքացիները, հատկապես տարեցները, որոնցից ոչ բոլորը սմարթֆոններից օգտվել գիտեն։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել