Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 31-07-2025

Սաղ մեշոկով փող ունե՞ն․ նախագահը թող մտնի, տները տեսնի` մարդիկ հազիվ են ապրում․ հարցում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Նռնաձորում բնակիչների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ մեր երկրում փողի խնդիր չկա։ «Փողի խնդիր չունենք, բոլոր նախատեսված ծրագրերի համար փողը կա։ Մենք ինչ խոսք ենք տալիս, անում ենք: Անողներն են մեզ փաստի առաջ կանգնացնում, ծրագիր ենք իրականացնում, մարդիկ պիտի շահագրռգված լինեն, որ փող աշխատեն, բայց չեն անում»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։ Ի դեպ, Նռնաձորում տևական ժամանակ է՝ չի ավարտվում մանկապարտեզի շինարարությունը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Հայաստանի նախագահի հետ, որ Հայաստանում փողի խնդիր չկա»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ համաձայն չէ Վահագն Խաչատուրյանի ասածի հետ։

«Ոնց չկա, լիքը խնդիր ա, վարկեր, շատ վատ վիճակ ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ նման հայտարարություններով շեղում են մարդկանց։ «Ամեն օր ելնում են ամեն մեկը նախագահը, վարչապետը մի բան ասում են ժողովրդին զբաղացնելու, երբ վտանգը դռան առաջ է։ Հիմա բռնենք ամեն իրենց ասածի հետևից գնանք, մենք կինենք նրանց մակարդակին», - նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` բոլորն էլ ունեն փողի խնդիր։ «Սաղ մեշոկներով փող ունեն, ոնց չկա փողի խնդիր։ Ով չունի փողի խնդիր։ Դե նախագահն ասում ա էլի, թող գա մտնի տները տեսնի կա, թե չկա, մարդիկ հազիվ են հասցնում», - ասաց նա։

«Համաձայն չեմ», - պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել