Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 15:00 26-09-2025

Ընտրությանը սաղ լինեմ, էլի Նիկոլին եմ ընտրելու, ով ինչ ուզում ա, թող հաչա․ հարցում՝ Ալավերդիում

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ՔՊ-ականները կողմ կքվեարկե՞ն Փաշինյանին հեռացնելու նախագծի օգտին»։

Հարցվածների մեծ մասը կարծում է , ՔՊ-ն րբեք էլ դեմ կողմ չի քվեարկի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ նախաձեռնության օգտին:Հարցմանը մասնակցող ալավերդցիներից շատերը նշում էին,որ քաղաքական թեմայով հարցերի պատասխանելու ցանկություն չունեն և առհասարակ քաղաքականությամբ չեն զբաղվում:

«ՔՊ-ն երբեք չի հեռացնի Փաշինյանին,միասին շատ գաղտնիքներ ունեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը:Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ամեն դեպքում ՔՊա-ականները չեն համարձակվի հեռացնել Փաշինյանին:

«Հին հնգերությանը չեն դավաճանի»,- նշեց քաղաքացիներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված