Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 21:40 30-07-2025

Փաշինյանը մտածված ոչնչացնում է Շիրակի գյուղատնտեսությունը. ֆերմեր

Գյումրեցի ֆերմեր Տիգրան Ավագյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է Շիրակի մարզի գյուղատնտեսական խնդիրներին։

Գյումրեցի ֆերմերն ասում է, որ ոչ միայն Շիրակի մարզում, այլ ամբողջ հանրապետությունում գյուղատնտեսությունը անկում է ապրում։

«Գյուղատնտեսությունը «վարի է գնում»։ Փաշինյանը վիզ է դրել, որ Շիրակի մարզի գյուղերը դատարկվեն, մտածված ոչնչացնում է գյուղատնտեսությունը»,- ասում է Տիգրան Ավագյանը։

Ֆերմերի խոսքով` այս տարի կրճատվել են անասնագլխաքանակն, ինչպես նաև ցանքատարածությունները։

Մանրամասները` տեսանյութում։